12:09  ,  5 մայիսի, 2015

Ռոնալդուն մեջքի ցավեր է ունեցել նախախաղային մարզման ժամանակ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեջքի ցավեր է ունեցել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախախաղային մարզման ժամանակ, հաղորդում է Marca-ն:

Պորտուգալացի հարձակվողը նախ ցավերի մասին պատմել է իր հայրենակից Ֆաբիո Կոենտրաուին, իսկ հետո դիմել է նաեւ թիմի բժշկին, ով նրան զննել է խաղադաշտում: Դրանից հետո Ռոնալդուն մեջքի մի քանի վարժություններ է կատարել խոտածածկի վրա: Ֆուտբոլիստի ցավերը վախեցրել են Արքայական ակումբի մարզչական շտաբին, սակայն նա կկարողանա մասնակցել Իտալիայի չեմպիոնի դեմ խաղին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» եւ «Ռեալի» միջեւ կիսաեզրափակիչի առաջին խաղը կկայանա մայիսի 5-ին Թուրինում: Արքայական ակումբին չեն օգնելու թիմի առաջատարներից Լուկա Մոդրիչն ու Քարիմ Բենզեման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում