Հեղինակավոր գերմանական պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում:
Kicker-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 3.5, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը Մատս Հումելսն է՝ 2:
Bild-ը Մխիթարյանին տվել է 4, ամենաբարձրը դարձյալ Հումելսի գնահատականն է՝ 2:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Ամբողջ հանդիպումն անցկացրած Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում