11:49  ,  25 ապրիլի, 2015

«Ռեալը» պատրաստ է վաճառել Իլյարամենդիին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին 32 միլիոն եվրոյով, հաղորդում է Goal.com-ը:

Իսպանացի ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի «Լիվերպուլը»: 25-ամյա խաղացողի տրանսֆերի հավակնորդ է նաեւ Լոնդոնի «Արսենալը»:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իլյարամենդին մասնակցել  է 24 հանդիպման:

Խաղացողը 2013-ի ամռանն է «Ռեալ Սոսյեդադից» 32.2 միլիոն եվրոյով տեղափոխվել մադրիդյան ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում