09:38  ,  18 ապրիլի, 2015

Դավիդ Դե Խեան համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ եւ պատրաստ է ամռանը տեղափոխվել Արքայական ակումբ, հաղորդում է La Sexta-ն: Ակումբները դեռ չեն սկսել են բանակցությունները:

Ավելի վաղ նշվել էր, որ 24-ամյա դարպասապահը դեմ չէ վերադառնալ Իսպանիա, եթե «Ռեալից» հեռանա Իկեր Կասիլյասը եւ տեղ ունենա մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդը» 68 միլիոն եվրո է պահանջում դարպասապահի տրանսֆերի համար: Չորս տարի առաջ անգլիական ակումբը Դե Խեայի տրանսֆերի համար Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 22,7 միլիոն եվրո: Դե Խեան անգլիական ակումբից պահանջել էր պայմանագրում իր տրանսֆերի արժեքը նշել 30 միլիոն եվրո, սակայն այդ կետի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով ֆուտբոլիստը չի երկարաձգում պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում