21:22  ,  30 մարտի, 2015

Զիդան. Չգիտեմ, թե որ ակումբը կընտրի Պոգբան

Տրամաբանական է, որ «Ռեալը» հետաքրքրվում է Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտարարել է Արքայական ակումբի երկրորդ թիմի մարզիչ Զինեդին Զիդանը:

«Չգիտեմ, թե որ թիմում կշարունակի կարիերան Պոգբան: Այդ մասին պետք է հարցնել նրան, քանի որ Պոգբան դեռ «Յուվենտուսի» խաղացողն է: Հաշվի առնելով նրա տարիքն ու ներուժը՝ կարծում եմ, որ նա ունի բազմաթիվ հնարավորություններ: Նա երիտասարդ է, ուժեղ եւ կարող է ավելի առաջադիմել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Պոգբայի տրանսֆերը գնելու լուրջ մտադրություն ունեն նաեւ «Բարսելոնան», ՊՍԺ-ն եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում