17:20  ,  26 մարտի, 2015

Գոլ բաց թողեցին գոլը տոնելիս

Զվարճալի միջադեպ է գրանցվել Մոզամբիկը ներկայացնող «Ֆերովիարո Մապուտո» եւ զամբիական K-Stars թիմերի միջեւ Future Champions Gauteng մրցաշարի խաղում։ Մինչ «Ֆերովիարոյի» ֆուտբոլիստները տոնելիս են եղել խփած գոլը, զամբիացիները խաղը սկսել են կենտրոնից՝ արագ խփելով պատասխան գնդակը։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում