16:09  ,  21 մարտի, 2015

Նեդվեդ. Պոգբայի հարցով առաջարկներ ունենք «Ռեալից», «Բարսելոնայից» եւ ՊՍԺ-ից

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Պավել Նեդվեդը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ Հելաիֆին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունից հետո բանակցել են իտալական ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով, հաղորդում է Calciomercato-ն:

«ՊՍԺ-ից ստացել ենք Պոգբային գնելու առաջարկ: Նման առաջարկներ արդեն ստացել էինք նաեւ «Ռեալից» եւ «Բարսելոնայից»: Մենք պատրաստ ենք քննարկել դրանք ֆուտբոլիստի եւ նրա գործակալի հետ»,- ասել է Նեդվեդը:

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում