«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ Դորտմունդից:
«Հենրիխն իրեն հիանալի է զգում Դորտմունդում: Մենք հանց այնպես չենք կնքել 5 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում Մխիթարյանը միշտ չէ ընդգրկվում «Բորուսիայի» մեկնարկային կազմում, սակայն ինձ մոտ տպավորություն չի ստեղծվել, որ նա ցանկանում է լքել «Բորուսիան»: Ընդհակառակը, նա ցանկանում է հաջողությունների հասնել Դորտմունդի թիմում»,- իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Ավելի վաղ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Իտալիայի չեմպիոնը հայ կիսապաշտպան ձեռք բերելու եւս մեկ փորձ կկատարի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում