Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում հեռանալ «Բորուսիայից»

11:19   11 մարտի, 2015

«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ Դորտմունդից:

«Հենրիխն իրեն հիանալի է զգում Դորտմունդում: Մենք հանց այնպես չենք կնքել 5 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում Մխիթարյանը միշտ չէ ընդգրկվում «Բորուսիայի» մեկնարկային կազմում, սակայն ինձ մոտ տպավորություն չի ստեղծվել, որ նա ցանկանում է լքել «Բորուսիան»: Ընդհակառակը, նա ցանկանում է հաջողությունների հասնել Դորտմունդի թիմում»,- իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Ավելի վաղ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Իտալիայի չեմպիոնը հայ կիսապաշտպան ձեռք բերելու եւս մեկ փորձ կկատարի ամռանը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։