16:39  ,  28 փետրվարի, 2015

«Բորուսիա» - «Շալկե» խաղի ոչ բոլոր տոմսերն են վաճառվել՝ անվտանգության նկատառումներով

Դորտմունդում կայանալիք Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Բորուսիա» - «Շալկե» հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են, հաղորդում է Բունդեսլիգայի փոխչեմպիոնների թվիթերյան էջը: Սակայն ստադիոնում կլինեն ազատ տեղեր: Դորտմունդի «Բորուսիայի» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնն ամենամեծն է Գերմանիայում եւ ունի 81264 տեղ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռուրի շրջանի դերբիի համար վաճառվել է 79500 տոմս:

Փետրվարի 28-ին կայանալիք «Բորուսիա» - «Շալկե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում