19:28  ,  25 փետրվարի, 2015

Ալոնսոն դուրս է գրվել հիվանդանոցից

Վթարի ենթարկված իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա անցկացրեց 3 օր: «Մաքլարենի» առաջատարը վթարի էր ենթարկվել Բարսելոնայում կայացած Ֆորմուլա-1-ի նախամրցաշրջանային թեստային մրցումների ժամանակ: Վթարից հետո Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոնն ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ալոնսոն արդեն ապաքինվել է, սակայն բաց կթողնի Բարսելոնայում անցկացվելիք եզրափակիչ թեստային մրցումները: Նրան կփոխարինի «Մաքլարենի» պահեստային ավտոարշավորդ Կեւին Մագնուսենը, գրում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում