16:53  ,  22 փետրվարի, 2015

Ալոնսոն վթարի է ենթարկվել եւ տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

«Մաքլարենի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել Բարսելոնայում կայացած Ֆորմուլա-1-ի նախամրցաշրջանային չորրորդ թեստային մրցումների ժամանակ, գրում է AS-ը:

Ավտովթարի պատճառով մրցումը դադարեցվել է ժամանակից շուտ: Իսպանացին չի կորցրել գիտակցությունը, սակայն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:

Մրցումն անհաջող է եղել նաեւ «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգի համար: 5-րդ շրջանում նա դուրս է եկել մրցուղուց

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում