Թուրքիայի Բելեկում ղազախական «Ակտոբեն» 2:2 հաշվով է ավարտել Մախաչկալայի «Անժիի» հետ ընկերական հանդիպումը:
Ղազախական ակումբի կազմում 39-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին: 30-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի դարպասը գրավել է անկյունայինից՝ հաշիվը դարձնելով 1:2:
Մարկոս Պիզելին «Ակտոբեի» կազմում խաղացել է առանց փոխարինման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում