00:40  ,  31 հունվարի, 2015

Ֆրանչեսկո Տոտին 5 ձայն է ստացել Իտալիայի նախագահի ընտրություններում

Իտալիայի նախագահի ընտրություններում «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին ստացել է հինգ ձայն, հաղորդում է sportmediaset-ը: Իտալիայիում նախագահին ընտրում են խորհրդարանի երկու պալատներն ու 20 մարզերի ներկայացուցիչները: Առաջին փուլում 1009 մասնակիցների ճնշող մեծամասնությունը ներկայացրել է չլրացրած քվեաթերթիկեր, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 2/3-րդը, իսկ քաղաքական ուժերից որեւէ մեկը չունի այդքան աջակցություն, միացյալ կամ կոալիցիոն թեկնածու էլ չկա:

Հինգ պատգամավորներ նշել են 38-ամյա Ֆրանչեսկո Տոտիի անունը: Սակայն Իտալիայի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է լինել 50 տարեկանից ավագ: Այդ պատճառով էլ Պատգամավորների պալատի ղեկավար Լաուրա Բոլդրինին անվավեր է համարել այդ քվեաթերթիկները:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում