Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում 7:6, 3:6, 6:4, 4:6, 6:0 հաշվեվ հաղթեց մրցաշարի անցած տարվա չեմպիոն, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային եւ դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակիչում Ջոկովիչը կմրցի բրիտանացի Էնդի Մարեյի հետ: Սերբ թենիսիստը 5-րդ անգամ կարող է դառնալ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն:
Ավստրալիայի բաց առաջնություն, կիսաեզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)՝ 7:6, 3:6, 6:4, 4:6, 6:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում