11:33  ,  19 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» ընդհանուր խմբին կմիանա այս շաբաթ

Ազդրի մկանային վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի այս շաբաթվա վերջնամասում, հաղորդում է Bild-ը:

Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Բեռլինի «Հերտայի» դեմ դեկտեմբերի 13-ին կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով Մխիթարյանը չէր մարզվել մոտ 3 շաբաթ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ հունվարի 10-18-ը հավաքի մասնակցեց իսպանական Լա Մանգայում եւ արդեն վերադարձել է Դորտմունդ: 2015-ին դորտմունդցիներն առաջին պաշտոնական խաղն անցկացնելու են հունվարի 31-ին Լեւերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում մրցակիցը լինելու է «Բայերը»: Իսպանիայում Յուգեն Կլոպի թիմն անցկացրել էր 2 ընկերական խաղ՝ նվազագույն հաշվով հաղթելով Բուխարեստի «Ստյաուային» ու շվեյցարական «Սյոնին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում