20:44  ,  18 հունվարի, 2015

«Բորուսիան» վերադարձել է Դորտմունդ

Դորտմունդի «Բորուսիան» ավարտել է իսպանական Լա Մանգայի հավաքը եւ վերադարձել է Գերմանիա: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքից հետո շարունակում է մարզվել անհատական ծրագրով:

«Հավաքն ավարտված է: Վերադառնում ենք Դորտմունդ»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում Յուգեն Կլոպի թիմն անցկացրեց 2 ընկերական խաղ՝ նվազագույն հաշվով հաղթելով Բուխարեստի «Ստյաուային» ու շվեյցարական «Սյոնին»: «Բորուսիան» այս տարվա առաջին պաշտոնական խաղն անցկացնելու է հունվարի 31-ին Լեւերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում մրցակիցը լինելու է «Բայերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում