Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում նա նախաճաշ է պատրաստում:
Հիշեցնենք, որ 34-ամյա բռնցքամարտիկի հաջորդ մենամարտը կայանալու է 2015-ի փետրվարի 21-ին Բեռլինում, որտեղ մրցակիցը լինելու է բրիտանացի Փոլ Սմիթը: Արթուր Աբրահամը 2014-ի սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 32-ամյա բրիտանացուն, ով ստացել է ռեւանշի հնարավորություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում