Նախաճաշ Արթուր Աբրահամից (վիդեո)

01:11   19 հունվարի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում նա նախաճաշ է պատրաստում:

Հիշեցնենք, որ 34-ամյա բռնցքամարտիկի հաջորդ մենամարտը կայանալու է 2015-ի փետրվարի 21-ին Բեռլինում, որտեղ մրցակիցը լինելու է բրիտանացի Փոլ Սմիթը: Արթուր Աբրահամը 2014-ի սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 32-ամյա բրիտանացուն, ով ստացել է ռեւանշի հնարավորություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։