01:05  ,  29 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Կցանկանայի մրցանակս կիսել թիմակիցներիս հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի 2014թ. լավագույն ֆուտբոլիստ: Կցանկանայի այս մրցանակը կիսել թիմակիցներիս եւ մեր աջակիցների հետ: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել նոր հաջողությունների հասնելու համար: Շնորհակալություն բոլորին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ եւ ստացավ 4 միլիոն դրամ: Նա նման պատվի արժանացել էր նաեւ 2009-ին, 2011-ին, 2012-ին եւ 2013-ին.

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում