15:11  ,  24 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյնում ընթացող մրցաշարում 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը` 3,5-ական, Մարիա Կուրսովան` 3, Լիլիթ Գալոյանը 2,5 միավոր, տեղեկացնում է Armchess-ը: Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Գայոս Նիգալիձեն (Վրաստան):

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը Հոլանդիայի Գրոնինգենում ընթացող մրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով հետ են մնում երեք առաջատարներից: Մհեր Հովհաննիսյանն ունի 2, Տիգրան Սիմոնյանը` 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում