Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ժամանել է Ղազախստան եւ միացել է «Տոբոլին», գրում է sports.kz-ն: 26-ամյա ֆուտբոլիստն աշնանը հեռացել էր Դոնեցկի «Մետալուրգից» եւ նախորդ ամիսների ընթացքում խաղում էր Երեւանի «Փյունիկում»:
Մկրտչյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում