15:14  ,  8 նոյեմբերի, 2014

Այսօր հայտնի կդանռա Արթուր Աբրահամի մրցակիցը

Կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոններ Ֆելիքս Շտուրմի եւ Ռոբերտ Շտիգլիցի կշռման արարողությունը, հաղորդում է Bild-ը։

Շտիգլիցի (47-4, 27 նոկաուտ) քաշը 75,5 կգ է, իսկ Շտուրմինը (39-4-2, 18 նոկաուտ)՝  75,3 կգ։

Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո 1։30-ին Շտուտգարտի Porsche Arena-ում։ Հաղթողը իրավունք կստանա մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում