01:57  ,  3 նոյեմբերի, 2014

Գաել Անդոնյանը մասնակցեց «Մարսելի» հաղթական խաղին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Մարսելը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Լանսին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Տովենը:

79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ հայկական արմատներ ունեցող 19-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը, ով նորամուտը նշեց «Մարսելի» կազմում: 

Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը 2 տարի առաջ առաջարկ էր ստացել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, սակայն մերժել էր ՀՖՖ-ին:

28 միավոր ունեցող «Մարսելը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն ունի 24 միավոր, իսկ «Լիոնը» 23 միավորով երրորդն է: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 20 միավորով 6-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մարսել» - «Լանս»՝ 2:1

Նիկոլյա Ն՛Կուլու, 10, Ֆլորիան Տովեն, 65 – Բապտիստ Գուիլամե, 31

Հեռացում՝ Ալեքսիս Ռոմաո, 77 («Մարսել»)

«Բորդո» - «Թուլուզ»՝ 2:1

Մարկ Պլանուս, 52, Դիեգո Ռոլան, 63 – Ալեքսանդր Պեշիչ, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում