09:44  ,  28 հոկտեմբերի, 2014

Դիեգո Սիմեոնեն՝ Իսպանիայի առաջնության լավագույն մարզիչ

Ֆուտբոլի Իսպանիայի 2013/14թթ. առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն, հաղորդում է Marca-ն:

Արգենտինայի հավաքականի եւ «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստի գլխավորությամբ մադրիդցիները նախորդ մրցաշրջանում դարձան Իսպանիայի չեմպիոն՝ գերազանցելով կատալոնական «Բարսելոնային» ու Մադրիդի «Ռեալին»: «Աթլետիկոն» նախորդ անգամ Իսպանիայի ուժեղագույն ակումբ հռչակվել էր 1995/96թթ. մրցաշրջանում: Սիմեոնեի գլխավորությամբ մադրիդցիները դուրս եկան նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեցին «Ռեալին»:

44-ամյա Դիեգո Սիմեոնեն 2011-ից է գլխավորում «Աթլետիկոն», որի կազմում հանդես է եկել 1994-1997-ը եւ 2003-2005-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում