22:26  ,  21 ապրիլի, 2024

Մադրիդի «Աթլետիկոն» պարտություն կրեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ալավեսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկան ուրուգվայցի կիսապաշտպան Կառլոս Բենավիդեսը եւ իսպանացի հարձակվող Լուիս Ռիոխան։

«Աթլետիկոն» 61 միավորով չորրորդն է եւ 7 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Ալավեսը» 13-րդ տեղում է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ալավես» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:0 (տեսանյութ)

Կառլոս Բենավիդես, 15, Լուիս Ռիոխա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում