Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 22-ին անկացվում են A, B, C եւ D խմբերի երրորդ տուրի հանդիպումները, որոնց առաջին խաղակեսերն ավարտվել են:
Դորտմունդի «Բորուսիան» Ստամբուլում 3:0 հաշվով հաղթում է թուրքական «Գալաթասարային»: Դուբլի հեղինակ է դարձել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ում գոլերի գրոհներին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մադրիդի «Ռեալն» Անգլիայում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը: Ընդմիջում է:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 0:0
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0
Պայտիմ Կասամի, 36
B խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3
Կրիշտիանու Ռոնալդու, 23, Քարիմ Բենզեմա, 30, 41
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:0
Հեռացում՝ Սերեյ Դի, 18 («Բազել»)
C խումբ
«Բայեր» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսատան) ՝ 0:0
«Մոնակո» (Մոնակո) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:0
D խումբ
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:0
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բորուսիա» Դ.» (Գերմանիա)՝ 0:3
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 6, 18, Մարկո Ռոյս, 41
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում