Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան» 3-ական գոլ խփեցին առաջին խաղակեսում

23:33   22 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 22-ին անկացվում են A, B, C եւ D խմբերի երրորդ տուրի հանդիպումները, որոնց առաջին խաղակեսերն ավարտվել են:

Դորտմունդի «Բորուսիան» Ստամբուլում 3:0 հաշվով հաղթում է թուրքական «Գալաթասարային»: Դուբլի հեղինակ է դարձել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ում գոլերի գրոհներին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մադրիդի «Ռեալն» Անգլիայում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգախմբային փուլերրորդ տուր 

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 0:0 

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0

Պայտիմ Կասամի, 36

B խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3

Կրիշտիանու Ռոնալդու, 23, Քարիմ Բենզեմա, 30, 41

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:0

Հեռացում՝ Սերեյ Դի, 18 («Բազել»)

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսատան) ՝ 0:0

«Մոնակո» (Մոնակո) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:0

D խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:0

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բորուսիա» Դ.» (Գերմանիա)՝ 0:3

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 6, 18, Մարկո Ռոյս, 41



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։