Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2015-ին կմասնակցի Ցյուրիխի սուպերմրցաշարին, որը կանցկացվի փետրվարի 13-19-ը:
Շվեյցարիայում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը ու Սերգեյ Կարյակինը, փոխանցում է մրցաշարի կայքը:
Նախորդ տարի Ցյուրիխի մրցաշարում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում