23:36  ,  3 փետրվարի, 2014

Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը զիջեց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը: Դասական խաղի մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը վաստակեց 8 միավոր: Կարուանան 5 միավորով երրորդն է:

Գրոսմայստերներըը կմրցեն նաեւ արագ շախմատի մրցաշարում:

Ցյուրիխ, 5-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826)՝ 1:0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761)՝ ոչ ոքի

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872)՝ ոչ ոքի

Մրցաշարային աղյուսակ

Կարլսեն՝ 8

Արոնյան՝ 6

Կարուանա՝ 5

Անանդ՝ 4

Նակամուրա՝ 4

Գելֆանդ՝ 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով