23:21  ,  18 հոկտեմբերի, 2014

Գեւորգ Ղազարյանը նպաստեց «Օլիմպիակոսի» կամային հաղթանակին

Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 6-րդ տուրում «Օլիմպիակոսը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով հաղթեց «Էրգոտելիսին»:

Հայաստանի հավաքականի եւ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ: Նա պահեստայինների թվում էր եւ փոխարինման մտավ 58-րդ րոպեին, երբ «Օլիմպիակոսը» պարտվում էր 1:2 հաշվով: 65-րդ րոպեին Ղազարյանը վաստակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Դոմինգեսը՝ հավասարեցնելով հաշիվը: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ հույն հարձակվող Կոստաս Միտրօղլուն, ով հաղթական գոլը խփեց վերջին րոպեին:

«Օլիմպիակոսը» 13 միավորով հավասարվեց առաջատար ՊԱՕԿ-ին:

Հունաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Էրգոտելիս» - «Օլիմպիակոս»՝ 2:3 

Մոհամեդ Յուսուֆ, 43, Ագելոս Չանդի, 55 – Կոստաս Միտրօղլու, 45, 90, Ալեխանդրո Դոմինգես, 66 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում