16:53  ,  4 հոկտեմբերի, 2014

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Դանի Ալվեսին

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսին, հաղորդում է Goal.com-ը: Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շահագրգռված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Սակայն «Չելսին» ցանկանում է Ալվեսին ձեռք բերել 2015թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անվճար: Ընթացիկ մրցաշրջանից հետո բրազիլացին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

«Բարսելոնայի» կազմում Ալվեսը հանդես է գալիս 2008 թվականից, անցկացրել է 192 հանդիպում եւ խփել է 14 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում