18:45  ,  27 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 50 միլիոն վճարել արգենտինացի պաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պաշտպանությունն ուժեղացնել իսպանական «Վալենսիայի» եւ Արգենտինայի հավաքականի խաղացող Նիկոլաս Օտամենդիի օգնությամբ: Անգլիական ակումբը պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ 25-ամյա պաշտպանի համար վճարել 50 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mirror-ը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Օտամենդին այս տարի «Պորտուից» է տեղափոխվել «Վալենսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում