Եկատերինբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Ուրալ» - ԲԿՄԱ հանդիպման հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացել է «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը շրջանցել է Իգնաշեւիչին եւ շանս չի տվել դարպասապահ Ակինֆեեւին: Ռուսաստանի չեմպիոնների դարպասը Մանուչարյանը գրավել է Սմոլովի փոխանցումից հետո՝ 1:0: Ընթանում է առաջին խաղակեսը:
ԲԿՄԱ-ն 18 միավորով երրորդ տեղում է, իսկ «Ուրալը» 4 միավորով 15-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում