14:54  ,  26 սեպտեմբերի, 2014

«Չելսին» պատրաստ է եղել Մեսիի տրանսֆերի համար վճարել 150 միլիոն եվրո

Լոնդոնի «Չելսին» փորձել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հայտնում է sport.es-ը:

27-ամյա Մեսիի տրանսֆերով շահագրգռված է եղել լոնդոնյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է առաջարկ անել կատալոնական սուպերակումբին:

Մոուրինյոն եւ Աբրամովիչը փորձել են օգտվել նոր պայմանագրի հարցով Մեսիի եւ «Բարսելոնայի» միջեւ եղած տարաձայնությունից: «Չելսին» հարձակվողի տրանսֆերի համար պատրաստ է եղել վճարել 150 միլիոն եվրո:

Մեսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչեւ 2018 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում