14:18  ,  18 սեպտեմբերի, 2014

Միխայել Բալակ. Չգիտեմ, թե ինչ է կատարվում Օզիլի հետ

Պետք է լինեն պատճառներ, որոնք թաքնված են մյուսների աչքերից։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա հետ, ասել է Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը՝ խոսելով «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի խնդիրների մասին։

«Նրա ունակություններով ֆուտբոլիստները պետք է պայքարեն «Ռեալում» տեղը պահպանելու համար։ Այո, կային խնդիրներ, որոնցից նա դժգոհ էր։ Բոլորի մոտ լինում են անկումներ, սակայն պետք է կարողանալ հաղթահարել դա։

«Արսենալում» նրան քննադատում են, սակայն Օզիլն արժանի արձագանք ցույց չի տալիս։ Նա երբեք աչքի չի ընկել մարտական ոգով։ Դա է նրա թուլությունը»,- Բալակի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո 25-ամյա ֆուտբոլիստն արժանացել էր սուր քննադատության։ Goal.com-ը նրա խաղին տվել է հնարավոր ամենացածր գնահատականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում