16:11  ,  8 մայիսի, 2024

Տուխել․ «Ռեալը» կունենա որոշակի առավելություն պատասխան խաղում

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայությունում որոշակի առավելություն է տվել Արքայական թիմին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը տեղի կունենա Մադրիդում։ Մյունխենում «Բավարիան» ու «Ռեալը» խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:

«Շատ լավ ենք պատրաստվել պատասխան խաղին։ Չենք քննարկի «Ռեալի» վիճակը։ Նրանց ստադիոնում հաղթելը բարդ է, բայց հնարավոր է։

Մենք շատ լավ անցկացրինք առաջին հանդիպումը, բայց ցավոք չհաղթեցինք։ Հաշվի առնելով սեփական խաղադաշտի գործոնը՝ «Ռեալը» կունենա որոշակի առավելություն՝ 51-49 տոկոսային հարաբերակցությամբ։

Սպասվում է գերազանց հանդիպում։ Մենք այստեղ ենք եզրափակիչ դուրս գալու ձգտումոբ։ Մենք կպայքարենք «Ուեմբլիի» ուղեգրի համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով