12:09  ,  18 սեպտեմբերի, 2014

Իբրահիմովիչ. Ակնհայտ է, որ «Այաքսի» երկրպագուներն ինձ էին անվանում «Աստծո որդի» (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ հոլանդական «Այաքսի» հետ խաղից հետո հայտարարել է, որ երկրպագուների ցուցադրած «Բարի վերադարձ, Աստծո որդի» պաստառն ուղղված էր իրեն։

«Ակնհայտ է, որ այդ պաստառը նվիրված էր ինձ։ Հիանալի է վերադառնալ այստեղ եւ հանդիպում անցկացնել։ Արտակարգ երեկո էր։ Սակայն, հաշվի առնելով Ամստերդամում կորցրած միավորները, պետք է կենտրոնանանք «Բարսելոնայում» դրական արդյունքի հասնելու վրա»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Այաքս» - ՊՍԺ խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում