17:25  ,  13 սեպտեմբերի, 2014

Նորայր Ասլանյանի գոլը

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջին լիգայի 6-րդ տուրում «Ալմերե Սիթին» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով հաղթել է ՕՍՍ-ին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը եղել է «Ալմերե Սիթիի» մեկնարկային կազմում, իսկ 68-րդ րոպեին խփել է դաշտի տերերի երկրորդ գոլը՝ հավասարեցնելով հաշիվը: 

Հիշեցնենք, որ «Վիլլեմ Երկրորդի» ֆուտբոլիստ Ասլանյանը վարձավճարով է հանդես գալիս «Ալմերե Սիթիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով