Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը տեղափոխվել է Բաշկիրիայի «Ուֆա», հայտնում է ակումբի կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել «Ուֆայի» հետ: Ռուսական ակումբում գանացի կիսապաշտպանը կխաղա 5 համարով:
Այս տարի Էմանուել Ֆրիմպոնգը տեղափոխվել էր անգլիական «Բարնսլի», որի կազմում մասնակցել է 9 խաղի:
Հիշեցնենք, ու «Ուֆայում» է հանդես գալիս ռուսաստանցի պաշտպան Դենիս Թումասյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում