Դորտմունդի «Բորուսիան» մեկ տարվա վարձակալությամբ գերմանական «Մայնցին» է տրամադրել կիսապաշտպան Յոնաս Հոֆմանին, հաղորդում է Գերմանիայի փոխչեմպիոնների կայքը: Նախկինում «Հոֆենհայմում» հանդես եկած Հոֆմանը 2012-ից «Բորուսիայի» կազմում անցկացրել է Գերմանիայի առաջնության 31 հանդիպում եւ խփել է երկու գնդակ:
«Շատ կարեւոր է խաղային պրակտիկա ստանալը: Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբակիցներիս եւ երկրպագուներին: Հույս ունեմ, որ «Բորուսիայի» հետ իմ հարաբերությունները չեն ավարտվում»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:
«Մայնցը» Գերմանիայի անցած առաջնությունում գրավել է 7-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում