Ամերիկյան «Ինտեր Մայամին» բանակցում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ, հաղորդում է ESPN Argentina-ն։
36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում