20:16  ,  2 մայիսի, 2024

Լուկաս Էրնանդեսը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի Եվրո-2024-ը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծնկահոդի խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Նա փոխարինվել էր 42-րդ րոպեին։ ՊՍԺ-ն պարտվել է 0:1 հաշվով։

Լուկաս Էրնանդեսը բաց կթողնի հունիս-հուլիսին Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ը, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Վերականգնման համար կպահանջվի կես տարի։

28-ամյա ֆուտբոլիստը 2023թ․ ամռանը Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել ՊՍԺ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում