20:11  ,  31 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Լոիկ Ռեմին՝ «Չելսիի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Լոնդոնի ՔՊՌ-ի ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», տեղեկացնում է ակումբի կայքը:

27-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 31-ին 4 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնցիների հետ: Ռեմիին ձեռք բերելու համար «Չելսին» վճարել է 10 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը վարձավճարով խաղում էր անգլիական «Նյուքասլում», որի կազմում Պրեմյեր լիգայի 26 խաղերում խփեց 14 գոլ: Ռեմին 2013-ին ֆրանսիական «Մարսելից» էր տեղափոխվել ՔՊՌ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում