Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։
32-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո երկու տարվա պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ։ Իսպանացու տրանսֆերային արժեքը կազմել է 10 միլիոն եվրո։ Ալոնսոն նոր ակումբում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Արքայական ակումբում հանդես էր գալիս 2009 թվականից։ «Ռեալում» նա մասնակցել է 236 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում