Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող, Հայաստանի հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի մակեդոնական «Վարդարում», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
18-ամյա ֆուտբոլիստը մակեդոնական ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ «Վարդարում» հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը եւ Հովհաննես Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն Արթուր Միրանյանին՝ թիմին միանալու հրավեր է ուղարկել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում