23:20  ,  26 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Սամուել Էտո՝Օ-ն կխաղա Անգլիայում (ֆոտո)

Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն պաշտոնապես դարձավ անգլիական «Էվերտոնի» ֆուտբոլիստ:

Օգոստոսի 26-ին հարձակվողը 2 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: 33-ամյա Էտո՝Օ-ն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Էվերտոն», հայտնում է ակումբի կայքը:

Կամերունցու նախորդ ակումբն էր Լոնդոնի «Չելսին», որի կազմում նա մասնակցեց Անգլիայի նախորդ առաջնության 21 խաղի՝ դառնալով 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում