00:53  ,  26 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3։1. Յովետիչի դուբլը

«Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի վերջին խաղում հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ։ Անգլիայի չեմպիոնը Մանչեսթերում հաղթեց 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը, մեկ անգամ աչքի է ընկել արգենտինացի Սերխիո Ագուերոն։ 83-րդ րոպեին արգենտինացի Պաբլո Սաբալետան դարձել է ինքնագոլի հեղինակ։

Երկրորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 6 միավոր, իսկ «Լիվերպուլն» ունի 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3։1

Ստեւան Յովետիչ, 41, 55, Սերխիո Ագուերո, 69 - Պաբլո Սաբալետա, 83 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում