00:20  ,  26 օգոստոսի, 2014

«Յուվենտուսը» Շաքիրիին ձեռք բերելու առաջարկ է արել

Թուրինի «Յուվենտուսը» Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի կիսապաշտպան Ջորդան Շաքիրիին ձեռք բերելու առաջարկ է արել, հաղորդում է ItaSportPress-ը։

Պարբերականի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը շվեյցարացուն առաջարկում է տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաեւ հույս ունի 15 միլիոն եվրոյով ձեռք բերել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը։

Գերմանիայի չեմպիոնը դեռ չի մեկնաբանել նման տեղեկությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում