13:55  ,  21 օգոստոսի, 2014

Դի Մարիան ցանկանում է տարեկան ստանալ 8 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մտադիր է տեղափոխվել ակումբ, որը կկարողանա նրան տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, հաղորդում է El Confidencial-ը։

26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, սակայն այդ ակումբները մտադիր չեն արգենտինացուն նման աշխատավարձ վճարել։ Արքայական ակումբը նույնպես չի ցանկանում բարձրացնել Դի Մարիայի աշխատավարձը։

Համաձայնության չգալու դեպքում «Ռեալը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում